Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հարստություններ

Հարստություններ
06.07.2012 | 00:00

Հուլիսի 6

Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք կամ այս բանը երբեք չենք կարող անել»։ Ասեք. «Հարկավոր միջոցներն առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»։ Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք։
Վերում ասվածը կրկնեք շարունակ և կամաց-կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա։ Այդ զգացումը Իմ միջոցները պահանջող աներկբա հավատն է։ Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»։
Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատը, որ հանդարտեցնում է անմիջապես` օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները, այն հավատը, որ նախահարձակ լինելով` հաղթահարում ու լռեցնում է սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը։ «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»։

Դիտվել է՝ 6255

Մեկնաբանություններ